Ուսումնասիրում և արձանագրում է Շիրակի մարզում ուժեղ կարկուտի պատճառած վնասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 17։30-ին, տեղացած ուժեղ կարկուտից և անձրևից հետո Արթիկի համայնքապետարանը միջոցներ է ձեռնարկել կարկուտի և հորդ անձրևի հետևանքով առաջացած սելավաջրերի հուները փոխելու, տիղմը մաքրելու, միջհամայնքային և դաշտամիջյան ճանապարհները մաքրելու ուղղությամբ։

Պայմանավորված՝ Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում և Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն, Վարդաքար, Նոր Կյանք, Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Պեմզաշեն, Լեռնակերտ գյուղերում տեղացած ուժեղ կարկուտով, անձրևով և ուղեկցած ուժգին քամով՝ Արթիկի համայնքապետարանում ստեղծվել է հանձնաժողով, որի անդամները շրջայցեր են կատարում՝ տեղում գյուղատնտեսական մշակաբույսերին և ցանքատարածություններին պատճառված վնասի չափը արձանագրելու և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներին ներկայացնելու համար։

Վարչական ղեկավարներին տրվել են հանձնարարականներ, համագործակցելով Արթիկի համայնքապետարանի հանձնաժողովի անդամների հետ, կազմել վնասի չափի վերաբերյալ արձանագրություններ՝ դրանք համապատասխան կառույցներին ներկայացնելու համար։




Լրահոս