
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով վիրավորվել է 22 մարդ, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը:
Պայթյունը որոտացել է այսօր՝ օգոստոսի 6-ին, Աֆղանստանի մայրաքաղաքի արևմուտքում։
Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Զադրանը Twitter-ում հայտնել է, որ երկու մարդ զոհվել է, ևս 22-ը՝ վիրավորվել։