
Բրյուսելում ընթացող ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողվի ժամանակ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նյարդերը տեղի են տվել և վերջինս դիմելով Մեծ
Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի ասել է, որ Քեմերոնը կորցրել է շատ հարմար
պահ ձայնը կտրելու և որ իրենք արդեն հոգնել են Բրիտանիայի վարչապետի խորհուրդներից,
որոնք վերաբերվում են Եվրագոտու երկրների` ֆինանսական ճգնաժամից դուրս գալու
ձևերին ու ճանապարհներին: Սարկոզին ասել է
նաև, որ եթե Բրիտանիան ժամանակին մտներ Եվրոյի գոտի, ապա այդ ժամանակ ավելի ճիշտ
կլիներ խոսելը: Ի պատասխան Սարկոզիի պոռթկմանը` Քեմերոնը պատասխանել է, որ իր
երկրի տնտեսությունը խիստ կապված է Եվրոմիության հետ և դա իրեն իրավունք է տալիս
քննարկվող հարցերի շուրջ հանդես գալ հարցերով և ակտիվորեն կարծիքներ արտահայտել: Այս
մասին հաղորդում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻՆ: