Երաշտի պատճառով հատուկ ռեժիմ են սահմանել Ֆրանսիայի ողջ տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի արդեն բոլոր 96 դեպարտամենտներում «սթափության ռեժիմ»՝ նախազգուշական հատուկ միջոցառումներ են սահմանել երաշտի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է BFMTV-ն: Այդ ռեժիմից զերծ են մնացել Փարիզը եւ Օ դե Սենի ու Սեն Սեն Դենի դեպարտամենտները:

Ռեժիմը չի նախատեսում ջրի մատակարարման սահմանափակումներ, բայց հանձնարարում Է կրճատել ջրի օգտագործումը ճանապարհները, մայթերը եւ գազոնները ջրելու, ինչպես նաեւ մեքենաները լվանալու համար: Տնատնտեսություններին հանձնարարվել Է կրճատել ջրի օգտագործումը տնային կարիքների համար: Ջրի առաջնահերթ սպառողներ են համարվում հրշեջ ծառայություններն ու հիվանդանոցները:

Ֆրանսիայում տապի երրորդ ալիքն Է չորային հուլիսից հետո: Առաջիկա տասն օրերին երկրում զգալի տեղումներ չեն սպասվում, բացի օգոստոսի 4-ին եւ 5-ին տեղատարափներից երկրի արեւելքում:

«Սաստիկ տապի Էպիզոդը հաստատվում Է շաբաթվա կեսերի համար, օգոստոսի 3-ին եւ 4-ին առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի ըստ Ցելսիուսի 34-ից մինչեւ 38 աստիճան, իսկ տեղ-տեղ՝ մինչեւ 40 աստիճան»,-կանխատեսում Է Meteo France-ը, նշելով, որ տապը նախորդ երկու ալիքներից առավել սաստիկ եւ տեւական չի լինելու: Ֆրանսիայի հարավի Արդեշ, Դրոմ, Գար, Վոքլյուզ եւ Արեւելյան Պիրենեյներ դեպարտամենտներում տապի պատճառով հայտարարվել Է տագնապի ամենաբարձր՝ «նարնջագույն մակարդակ»: Դեպարտամենտների կեսից ավելիում պահպանվում Է տագնապի «դեղին մակարդակ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս