Ադրբեջանը Սոթքում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի շրջանում, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել, ինչի հետևանքով վիրավորվել է Հայաստանի ԶՈւ մեկ զինծառայող: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ օգոստոսի 7-ի տեղեկագիրը:

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցելով, այս միջադեպը հարթել է. կողմերի միջև շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս