
Բաքվի մոտ գտնվող Մուշֆիգ ավանի տարածքում տեղակայված հրաձգարանի ուսումնավարժական կենտրոնում ընթացող վարժանքների ժամանակ Ադրբեջանի ներքին զորքերի 19-ամյա զինվոր Էլխան Ալիեւը կրակել է ինքն իրեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը” վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ներքին զորքերի մամուլի ծառայության ղեկավար Թարանա Մեմմեդովան հաստատել է փաստը: Նրա խոսքով” դեպքը տեղի է ունեցել անվտանգության կանոնները խախտելու արդյունքում: Զինվորն ուսից ծանր վիրավորվել է: Նա պարտադիր զինծառայության է կանչվել Սիայազանի զինկոմիսարիատից 2010 թ.: