
Անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ: Մանրամասները հետազոտություններից հետո»,- գրել է Վ.Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր և դատական նիստը ընդմիջվել էր:
Վ. Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։