Ծեծ, առեւանգման սպառնալիք. Գյումրիում 2200 դոլար պարտքի պատճառով տղամարդը վերջ է տվել կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ա.Տիգրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վաճառքի արդյունքում Գյումրի քաղաքի բնակիչ Հայկ Յուրիկի Ենգոյանից ունենալով 2.200 ԱՄՆ դոլար գումարային պահանջ, 2020 թվականի փետրվարի 18-ին, ազգականի` Եղիշե Կոլյայի Տիգրանյանի հետ այցելել է Գյումրի քաղաքի Չկալով փողոցի 1-ին հասցեում գործող` «Գյումրվա բաղնիք» կոչվող շինություն, որտեղ հանդիպել է Հայկ Ենգոյանին և վերջինիս ազգական Արտյոմ Կիրակոսյանին, ապա Հայկ Ենգոյանից պահանջել է մարել պարտավորությունները, որի կապակցությամբ վերջինս պարտավորվել է Արտյոմ Կիրակոսյանի միջոցով 2020 թվականի փետրվարի 25-ին հիշյալ պարտքից մարել 460 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած մասը՝ 4 ամսվա ընթացքում:

Այնուհետև՝ 2020 թվականի փետրվարի 26-ին` ժամը 14:30-ի սահմաններում, «Գյումրվա բաղնիք» կոչվող շինությունում Եղիշե Տիգրանյանի հետ միասին հանդիպել են Հայկ Ենգոյանին և Արտյոմ Կիրակոսյանին, որի ընթացքում, ինքը և Եղիշե Տիգրանյանը Արտյոմ Կիրակոսյանի, ինչպես նաև Գյումրի քաղաքի բնակիչներ Արմեն Մնոյանի և Վազգեն Ղուկասյանի ներկայությամբ նշված հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում նվաստացնելով և ոտնահարելով Հայկ Ենգոյանի պատիվն ու արժանապատվությունը, սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ են հնչեցրել վերջինի հասցեին, ինչին սակայն Հայկ Ենգոյանը չի հակադարձել՝ գտնվելով հոգեբանորեն ճնշված վիճակում, միաժամանակ իր իրական իրավունքներն ինքնակամ իրականացնելով, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսդրությունով նախատեսված դրամական պարտավորությունների վերադարձի համար սահմանված կարգի խախտմամբ պարտք եղած գումարը Հայկ Ենգոյանից ստանալու նպատակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ, ձեռքերով շուրջ 6-7 անգամ հարվածներ է հասցրել վերջինի դեմքի հատվածին` պատճառելով ձախ վերհոնքային, ձախ ականջախեցու, քթի աջ թևի և ձախ ականջախեցու բլթակի արյունազեղման ձևերով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, ապա իրական իրավունքներն ինքնակամ իրականացնելու վերը նշված դիտավորությամբ Հայկ Ենգոյանին սպառնացել է գումարը նշված ժամանակահատվածում չվերադարձնելու դեպքում Հ.Ենգոյանի ազգական Արտյոմ Կիրակոսյանի կյանքի և առողջության համար գործադրել բռնություն, առևանգել վերջինին, որից հետո նրանք հեռացել են այդտեղից՝ ներկայացնելով պահանջ՝ մինչև նույն օրվա ժամը 00-ն վերադարձնել գումարը, այդ կերպ փորձելով Հայկ Ենգոյանին պատճառել էական վնաս, այն է՝ իր իրական իրավունքները օրենքի խախտմամբ իրացնելու եղանակով ստիպել է Հայկ Ենգոյանին իրենց տալ 2.200 ԱՄՆ դոլլար գումարը, որպիսի պայմաններում վերջինը կհայտնվեր ֆինանսական ծանր դրության մեջ, ինչը սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Հայկ Ենգոյանը ինքնասպանություն է գործել։

Ք.Մ




Լրահոս