ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ ՆԻկոլ փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը։
Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
Կողմերը վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26 եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։