Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ Էդգար Պետրոսյանի եւ պարեկների միջադեպի գործով Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. պիտի որոշեն, թե ով է միջադեպի մեղավորը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պարեկներն ու դատախազը վերջերս առերես հարցաքննվել են, եւ ամեն մեկն իր խոսքն է առաջ տարել: Հիմա գնդակը Քննչական կոմիտեի դաշտում է: Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս պահին նախաքննական մարմինը հակված է մեղադրանք առաջադրել պարեկին:

Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին նախկին պատգամավորի դատախազ եղբայրը՝ Էդգար Պետրոսյանը, պարեկների հետ բախվել էր: Պարեկները պնդում են, որ դատախազը հայհոյանքներ է հնչեցրել, բռնություն է կիրառել, այդ պատճառով են իրենք դատախազին բռնությամբ ձերբակալել: Համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Էդգար Պետրոսյանը իր տան բակում կանգնած զրուցում է, եւ պարեկները, արցունքաբեր գազ կիրառելով, նրան ձերբակալում են, իսկ ավելի ուշ ազատ արձակում: Այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, եւ բանը հասել է մեղադրանքի փուլին:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս