Բայդենն այսօր կստորագրի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին փաստաթղթերերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 9-ին կստորագրի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Բայդենի՝ Սպիտակ տան տարածած աշխատանքային գրաֆիկին հղումով։

Ինչպես նշվում է ԱՄՆ նախագահի աշխատանքային գրաֆիկում, երեքշաբթի օրվա երկրորդ կեսին Բայդենը հանդես կգա ելույթով և կստորագրի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունների վավերացման փաստաթղթերը։




Լրահոս