Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 20 ծառայողներին՝ պետական բյուջեից գումար կտրվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ նպատակով 2022 թվականի 5 ամիսների համար պետական միջոցներից կհատկացվի 3 մլն դրամ:
Նշենք, որ այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամսական դրամական բավարարում՝ մինչև 30 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակում այլընտրանքային աշխատանքային ծառայության են ուղարկվել 20 քաղաքացի:
Ս.Հ.