
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Արմավիրի մարզում հոսանքազրկման պատճառով, ս.թ. օգոստոսի 9-ին ժամը 14:30-20:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Լուկաշին և Նորավան գյուղերի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է նաև, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 9-ին ժամը 13:00-ից մինչև օգոստոսի 10-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: