
Երեկ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի է ունեցել “”ՀՀ
վարչապետի գավաթ-2011“” ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ
խաղը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ գլխավոր դատախազության թիմերի պայքարում
հաթող է ճանաչվել դատախազությունը: Բայց ուշագրավն այն է, որ Երեւանի մի շարք դպրոցների
ուսուցիչներին ու աշակերտներին` առանց տարիքային սահմանափակման, ստիպողաբար տարել էին
մարզադաշտ: “”Ժողովուրդ“”-ի
այն հարցին, թե ինչու են դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին ստիպողաբար “”հրավիրել“” այդ խաղին, ԿԳՆ լրատվության ծառայությունից նշեցին, թե նման բան լինել չի
կարող: Մինչդեռ ուսուցիչները վստահեցնում էին, որ մարզադաշտում են: