Վեոլա Ջուրն ու հափշտակությունը. տեսուչի վճիռը հրապարակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Շահեն Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Վեոլա Ջուր» ՓԲԸ-ի Երևանի տարածքային թիվ 5 տեղամասի մասնագետ-տեսուչ, ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, 2019 թվականի հունվար ամսից մինչև 2019թ. նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, գործով չպարզված ամիսներին և օրերին, իր կողմից սպասարկվող՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի՝ 1․998․801․07 ՀՀ դրամ գումարը:

Այս գործով դատարանը կայացրել է որոշում եւ Շահեն Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 800.000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

Ք.Մ




Լրահոս