ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի․ ինչ պետք է իմանան աշխատող քաղաքացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։ Այս նորությունը հանրության կողմից մեծ տհաճությամբ ընդունվեց:

Պարզվում է՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Հաշվի առնելով սա, տեղեկացնենք, որ աշխատավայրում +40 աստիճան ցելսիուսից բարձր ջերմաստիճանային պայմաններում, երբ հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ, աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին պետք է տրամադրել հատուկ ընդմիջումներ՝ հովանալու և հանգստանալու համար: Բացի այս, աշխատավայրում պետք է ապահովվի թույլատրելի ջերմաստիճանային պայմաններով հանգստի վայրեր: Նաեւ՝ հաշվի առնելով աշխատանքային պայմանները, աշխատողներին պետք է ապահովել նաեւ անհատական պաշտպանության միջոցներով՝ գլխարկներ, բաց գույնի արտահագուստ, հովանոցներ, արևային ակնոցներ։

Ի դեպ, տեղեկացնենք, որ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153 հոդվածի՝ հաշվի առնելով աշխատանքի պայմանները` մինչև 18 տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե: Ի դեպ, հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն նաեւ, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս