
55-ամյա Էնթոնի Չիկկոնեն` համաշխարհային փոփաստղ, երգչուհի Մադոննայի ավագ եղբայրը, արդեն մեկուկես տարի է, ինչ անօթևան է:Նա ասել է, որ իր ընտանիքը երես է թեքել իրենից, իսկ հանրահայտ քույրը չի պատասխանում իր հաղորդագրություններին:Էնթոնի Չիկկոնեն ապրում է Թրաբերս-սիթի քաղաքում, գիշերում է կամուրջների տակ եւ գումար է աշխատում դատարկ շշեր հավաքելով: Նախկինում նա աշխատել է ընտանեկան գինեգործարանում, սակայն 1,5 տարի առաջ աշխատանքից հեռացվել է:Չիկկոնենի խոսքերով քաղաքում նրան լավ են վերաբերվում, ոստիկանությունը չի նեղացնում: Նա հնարավորության ունի եկեղեցու ճաշարանից օգտվելու: Վատ չեն նաեւ իր հարաբերությունները նույն վիճակում գտնվող հետ: