
Քիչ առաջ Աղվան Հովսեփյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որով խնդրել ենք հրավիրել արտահերթ դատական նիստ եւ վերջինիս առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Այս մասին հայտնում է Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Պ-ն Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել»,- նշել է Ալեքսանյանը։