
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դպրոցի, Զաքարյան փողոցների, Կարմիր Բանակի փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները: