Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 25 815-ով՝ մեկ օր առաջվա 23 771-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Մարտի 25-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 25 հազարից ավելի դեպք: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 796 472 դեպք: Մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 52-ով՝ մեկ օր առաջվա 56-ի դիմաց՝ մինչեւ 382 954: Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակն ավելացել Է 14 221-ով՝ մեկ օր առաջվա 14 552-ի դիմաց՝ մինչեւ 18 089 941, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: