ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ զարգացումներ «Օֆշորի գործով» դատախազի դեպքով. դատարանը Գլխավոր դատախազին պահանջ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ զարգացումներ Օֆշորի հայտնի գործով դատախազ Դավիթ Վեքիլյանի կողմից Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դատի տալու գործընթացից: ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ դատախազ Վեքիլյանը ապրիլի 19-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի դատախազությանը ՀՀ գլխավոր դատախազի 15 ապրիլի 2022 թվականի «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը և ՀՀ գլխավոր դատախազի 15 ապրիլի 2022 թվականի «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանին փոխադրելու և ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի պաշտոնում նշանակելու մասին» հրամանը վերացնի:

Արդյունքում դատարանը պահանջել է դատախազ Դավթյանից երկշաբաթյա ժամկետում Դատարան ներկայացնել 15.04.2022 թվականի` «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը և 15.04.2022 թվականի` «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանին փոխադրելու և ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի պաշտոնում նշանակելու մասին» թիվ 22 հրամանն ընդունելու համար հիմք հանդիսացած նյութերը:

Ք.Մ.




Լրահոս