Գյումրեցի ծանրորդուհին նվաճել է 3 ոսկե մեդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում այսօր գերազանց մրցելույթներ է ունեցել Շիրակի մարզպետարանի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան)։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Եվրոպական ստուգատեսի 49 կգ քաշային կարգի ծանրորդուհիների մրցապայքարում մեր մարզուհին միանգամից նվաճել է 3 ոսկե մեդալ․ պոկում վարժաձև՝ 73 կգ, հրում վարժաձև՝ 94 կգ և երկամարտ՝ 167 կգ։




Լրահոս