ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դվին գյուղի տներից մեկում թմրամիջոց, հրացան ու զինամթերք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ

Դվին գյուղի բնակիչներից մեկն իր տանը և բակում պահում է ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոց։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննեցին Դվին գյուղի տներից մեկը՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող մոտ 11 գրամ զանգված, ինքնաձիգի փամփուշտներ, առանց համապատասխան թույլտվության հրացան և այլն։

Հայտնաբերվածներն առգրավվել են։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս