Լուսանկարն արվել է Երեւանում
Տեղի է ունեցել խոշոր ու շղթայական ավտովթար։ Երեւանի բնակիչ Ջանիբեկ Մելոյանը իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 3 Mercedes, 2 Opel, Hyundai Elantra, Doge, Ford Transit, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներին։
Վթարի հետեւանքով տուժածներ չկան։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետում պետք է նշանակվի կենսաթոշակը:
Նառա Մկրտչյան (62 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը`
- նշանակել կենսաթոշակ,
- նշանակել կենսաթոշակ եւ տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,
- մերժել կենսաթոշակ նշանակելը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: Սույն մասով սահմանված 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում որդեգրումը, ո՞վ կարող է լինել որդեգրող, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որդեգրման պետական գրանցման համար, ի՞նչ ժամկետում է կատարվում որդեգրման պետական գրանցումը, որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:
Վարդուհի Մինասյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրում (դստերագրում) (այսուհետ՝ որդեգրումը) թույլատրվում է միայն մինչեւ 18 տարեկան անձանց նկատմամբ եւ ելնելով նրանց շահերից՝ հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր եւ բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները։ Որդեգրումը հաստատվում է դատարանի կողմից, եւ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որդեգրումը ենթակա է պարտադիր պետական գրանցման ՔԿԱԳ տարածքային մարմնում: Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Որդեգրման պետական գրանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է որդեգրողների /որդեգրողի/ կամ նրանց կողմից լիազորված անձի գրավոր դիմումը (դիմումի ձեւանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով, կամ ՔԿԱԳ մարմնից), որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, որդեգրողների /որդեգրողի/ անձը հաստատող փաստաթղթերը, որդեգրողների ամուսնության վկայականը, որդեգրվողի ծննդյան վկայականը
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում լիցենզիայի տրման համար սահմանված տուրքը շարունակում է վճարվել սույն օրենքով սահմանված կարգով եւ չափերով: Լիցենզիայի գործողության ժամկետը ոչ լրիվ տարով երկարաձգելու դեպքում լիցենզիայի տրման համար սահմանված տարեկան պետական տուրքը հաշվարկվում եւ գանձվում է` հաշվի առնելով լիցենզիայի գործողության ժամկետի ոչ լրիվ տարվա ամիսների թիվը: