
Sony Pictures-ը հետաձգել է Քեթրին Բիգելոուի՝ Ուսամա Բեն Լադենի հետապնդումների վերաբերյալ ֆիլմի ցուցադրությունը,- հայտնում է Deadline -ը:Նախապես պլանավորվել էր ֆիլմը հանրության դատին հանձնել 2012 -ի հոկտեմբերի 12-ին:Ինչպես գրում է կայքը, ֆիլմի հետաձգումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է քաղաքական մոտիվներով: Ֆիլմի հակառակորդներն ասում են, որ այն ուղղված է Բարաք Օբամայի վարկանիշը բարձրացնելուն: