Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. Ժողովուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2016-ի հուլիսի 6-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հյուընկալվելով լրատվամիջոցներից մեկին, խոսում էր իրենց՝ նոր-նոր հիմնադրած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսության ու կուսակցականների արժեհամակարգի մասին: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը պետք է անի անհնարինը պատմության 1000-ամյա ցիկլից դուրս գալու համար, իսկ ՀՀ-ի ու Արցախի տարածքը կենսական տարածք է:

«Մեր խնդիրը հետեւյալն է. ո՞րն է մեր պատմության ցիկլը։ Գալիս է ժամանակ, որ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ ունենում ենք պետականություն, բայց հետո, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է, պարզվում է՝ հնարավորություն չունեինք պետականություն ունենալու։ Է՜, բայց ես համաձայն չեմ դրա հետ,- հարցազրույցի ժամանակ ասում է նա ու ընդգծում։- Հայ ժողովուրդը երկրից հեռացումը, կներեք, փախուստը պետք է դադարեցնի, ու մեր քաղաքական գործունեությունը դա կանխելու դեմ է ուղղված լինելու։ Այսօր հող հանձնելու մասին մենք չենք մտածում։ Այսօրվա քաղաքական էլիտան մեզ տանում է պետականության կորստի ճանապարհով»:
Նիկոլ Փաշինյանն այդ հարցազրույցի ժամանակ խոսում է նաեւ քառօրյա պատերազմի հանգամանքների, թերացումների, ոչ ճիշտ կառավարման ու պատերազմի հետ կապված այլ թեմաների մասին՝ ամենասուր ձեւով քննադատելով այն բացերը, որ գուցե իսկապես եղել են այդ օրերին:

Մեր օրերի իրականությունը, սակայն, այն է, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն ոչ միայն դուրս չի եկել Փաշինյանի ասած «պատմության 1000-ամյա ցիկից», այլ նոր ցիկլի մեջ է ընկել, որտեղ հակառակորդը պարբերաբար խախտում է պետական սահմանն ու տնավորվում մեր հողերում: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ցավոք, ոչ միայն հողեր են հանձնվել, այլ նաեւ խախտվել է Արցախի Հանրապետության ամբողջականությունը, ավելին՝ ՀՀ-ի տարածքի, օրինակ՝ Երեւան-Կապան ավտոճանապարհի մի հատվածը՝ 21 կմ, Ադրբեջանին է անցել։

Փաշինյանի՝ հող չհանձնելու, «պատմական 100-ամյա ցիկլի» դեմ պայքարելու ու հայրենասիրության մասին խոհափիլիսոփայական հայտարարությունները սուտ են եղել:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս