Մեղրիի լեռնանցքի միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհահատվածը պարբերաբար փակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել են Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի–Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ338+100-կմ342+400 հատվածի (Մեղրիի լեռնանցք) միջին նորոգման աշխատանքները։

Կապալառուն է «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը։

Կատարվում են փոսերի նորոգման, հարթեցման և ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրման աշխատանքներ:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով։

Աշխատանքների կատարման ընթացքում ճանապարհը 20-30 րոպեով պարբերաբար փակվում է։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը պատճառվող անհարմարության համար հայցում էվվարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները:




Լրահոս