Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որը ծառայում է որպես Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ, նախօրեին հայտնել է, որ իր եղբայրը ծանր հիվանդացել է երկրում «տենդի» համաճարակի (հավանաբար նկատի ունի կորոնավիրուսը) ժամանակ։
Այն պահին երբ Կիմ Յո Չժոնը հուզված պատմել է, որ ԿԺԴՀ առաջնորդը կորցրել է համի ու հոտի զգացողությունները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ, Հյուսիսային Կորեայի խորհրդարանի անդամներից շատերը լաց են եղել։