
Երևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը օգոստոսի 15-ին կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 15-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի (մասնակի), Նորքի 1-ին նրբանցքի (մասնակի), Նորքի 2-րդ փողոցի առանձնատների գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Ծատուրյան, Ավետիսյան, Ստեփանյան, Իսակովի, Ալավերդյան, Սարոյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: