
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել և պարգևներ է հանձնել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին:
«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի շախմատի հավաքականի հերթական մեծ հաջողության առիթով: Պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել՝ զարգացման հաջորդ քայլն անելու համար:
Կառավարությունում հյուրընկալել եմ և պարգևներ եմ հանձնել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին»,-սոցցանցի իր էջում գրել է վարչապետը: