
Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է Orpheus Media-ին Barça Studios-ի բաժնետոմսերի 24,5 տոկոսը վաճառելու մասին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի արժեքը կազմել է 100 միլիոն եվրո:
Այն կօգնի կատալոնական ակումբին գրանցել թիմի բոլոր նորեկներին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նորեկներն ու ևս երկու ֆուտբոլիստներ չեն մասնակցի Լա լիգայի առաջին տուրի խաղին, քանի որ ակումբը դեռ չի կարող նրանց գրանցել: