Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ալիևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասին հայտարարությանը: Իլհամ Ալիևն օգոստոսի 12-ի հայտարարել էր, որ «Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ոչ կարգավիճակ, ոչ անկախություն, ոչ էլ հատուկ արտոնություններ»։

«Լավ, ի՞նչ կարելի է ասել այստեղ։ Մանրամասների մեջ խորանալու իմաստ չկա։ Միայն ասեմ հետեւյալը: Դե, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիևին անկեղծության համար։ Իրոք, ոչ Ադրբեջանը, ոչ էլ նրա ղեկավարությունը երբևէ չեն թաքցրել Արցախի վերաբերյալ իրենց ծրագրերը: Երկրորդը, իսկապես, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի։ Բացի այդ, Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։ Ինչպե՞ս կարող էին հրեաները գոնե ինչ-որ վարչական-տարածքային կարգավիճակ ունենալ նացիստական Գերմանիայում»,-  ի պատասխան Ալիևի հայտարարության «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բաբայանը:




Լրահոս