![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/1474534443-0665.jpeg)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է սեպտեմբերին հանդիպում ունենան Նյու Յորքում: Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը:
«Թուրքիայի կողմից F-16-ի գնման շուրջ բանակցությունները վաղուց են ընթանում: Հաջորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր հանդիպման ժամանակ այս հարցը օրակարգում կլինի», – ասվում է թուրքական թերթի հրապարակման մեջ։