Ռեալից հետո կավարտեմ կարիերաս․ Անչելոտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ կավարտի մարզչական կարիերան, երբ հեռանա մադրիդյան ակումբից։

«Ռեալում» կարիերայի այս փուլը վերջինը կլինի։ «Ռեալից» հետո կավարտեմ կարիերաս։

Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի գագաթնակետն է։ Նման փորձից հետո իմաստ ունի ավարտել կարիերան»,- ասել է Անչելոտին Il Messagero-ին տված հարցազրույցում: Փոխանցում է ArmSport.am-ը։

Անչելոտին այս տարի նաև դարձավ առաջին մարզիչը, ով իր թիմերին չորս անգամ հաղթանակի է հասցրել Չեմպիոնների լիգայում։ Իտալացին երկու անգամ հաղթել է Մադրիդի «Ռեալի» հետ (2013/14 և 2021/22) և երկու անգամ՝ «Միլանի» հետ (2002/03 և 2006/07)։

63-ամյա իտալացի մասնագետը օրերս նվաճեց իր չորրորդ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ Հելսինկիում 2:0 հաշվով հաղթելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Անչելոտին այս մրցաշարում հաղթանակների քանակով գերազանցել է Խոսեպ Գվարդիոլային, ով երեք հաղթանակ ունի։ Անչելոտին երկու անգամ հաղթել է Եվրոպայի Սուպերգավաթը «Միլանի» հետ (2003, 2007) և երկու անգամ «Ռեալի» հետ (2014, 2022)։




Լրահոս