Էստոնիայի կառավարությունը հաստատել է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը սահմանափակող պատժամիջոցը և արգելելու է զբոսաշրջության, բիզնեսի, սպորտի կամ մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով Էստոնիա այցելել ցանկացող ռուսաստանցիների մուտքը, հայտնել է Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը:
«Դա նշանակում է, որ Ռուսաստանի քաղաքացին, ում Էստոնիան տվել է Շենգենյան վիզա և ում այցելության նպատակը զբոսաշրջությունն է, բիզնեսը, սպորտը կամ մշակույթը, օգոստոսի 18-ից այլևս չի կարողանա մուտք գործել Էստոնիա», – նշված է այդ երկրի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Ըստ պարզաբանման՝ Ռուսաստանի քաղաքացիները, որոնց մուտքի վիզա է տրվել Շենգենյան համաձայնագրի մեկ այլ մասնակից երկրի կողմից կամ որոնք արդեն գտնվում են Շենգենյան գոտում, կարող են մուտք գործել Էստոնիա: Երկիր մուտք գործելու օրինականությունը կամ դրա բացակայությունը ստուգում և ապահովում են ոստիկանությունը և սահմանապահ վարչությունը։