Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը տարավ երրորդ հաղթանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը տարավ երրորդ հաղթանակը։

50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը կամային հաղթանակի հասավ ռումինացի Անդրեյ Ջեհբանի նկատմամբ։ Առաջին ռաունդում 5։0 հաշվով հաղթեց հայ մարզիկը, բայց երկրորդում ռումինացին ակտիվացավ ու առավելության հասավ 4։1 հաշվով։ Վճռորոշ ռաունդում Տիգրանը, դրսևորելով կամային բարձր որակներ, պարտության մատնեց մրցակցին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։




Լրահոս