
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 12-ին Սանկտ Պետեբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից Սևանի բաժին է ներկայացվել 34-ամյա Ռոբերտ Ս.-ն, որը 2017 թ. դեկտեմբերի 24-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է վարույթն իրականացնող մարմնին: