
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը գրում է․ «Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի կողմից քիչ առաջ պայթած պահեստը վերջերս տուգանվել է և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Պայթյունը տեղի էր ունեցել հրավառությունների համար նախատեսված իրերի պահեստում։ Այս պահի տեղեկություններով, կա 1 զոհ և 20 վիրավոր։