ԱԻՆ-ը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Չի բացառվում, որ փլատակների տակ դեռ տուժածներ կան։
Այս ընթացքում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել տարածքում, ովքեր փնտրում են իրենց հարազատներին: Փրկրարաների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաեւ քաղաքացիները:
Հավելենք, որ ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում: Կա 1 զոհ: