
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՌԴ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ու այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։