Պայթյունի հետևանքով կա արդեն 57 տուժած, նրանցից մեկը հղի կին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահի դրությամբ,  «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չկա,  մյուսների վիճակը գնահատվում է բավարար: Վիրավորների թվում կա նաեւ հղի կին, նրա վիճակը ևս նորմալ է։

56-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել:

Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:




Լրահոս