
Հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մերսեդես մակնիշի 22 ՕՕ 735 ավտոմեքենան Հնաբերդ գյուղի ճանապարհին բախվել է բեռնատարին:Բախման հետևանքով Մերսեդես-ում հրդեհ է բռնկվել:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Մերսեդես-ի վարորդը մահացել է, իսկ ուղևորը` տեղափոխվել հիվանդանոց:Մերսեդես»-ի վարորդը. Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Նորաշեն գյուղի բնակիչ, 43-ամյա Արամ Զաքարյանն է, իսկ վիրավորը 44-ամյա Մերուժան Հովհաննիսյանն է:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի