Գիշերը Սուրմալու առևտրի կենտրոնի փլատակների տակից դուրս է բերվել ևս երկու դի. զոհերի ինքնությունը դեռ պարզված չէ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո նախարարությունը մինչև այժմ հայտնել է 5 զոհի և 61 վիրավորի մասին։ Այս պահի դրությամբ դեռ կան անհետ կորածներ։