ՖՈՏՈ. Ինչպես կարելի էր թույլ տալ շարքային քաղաքացին մոտենա պայթուցիկ նյութերից առաջացած հրդեհի դեպքի վայր. կառավարման տգիտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակներում, սովորաբար, ավելի ակներև են դառնում պետական կառավարման համակարգի անկատարությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը: Երեկ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները սխրանքներ գործեցին, իսկ ղեկավար կազմը՝ ի դեմս նախարարի, ոչ միայն ծխահարվեց, այլև՝ իր անգործությամբ վտանգեց ՀՀ մի շարք քաղաքացիների կյանքը:

Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

Նախ Սուրմալու առևտերի կենտրոնի հրավառությունների, պայթուցիկ սարքերի, նյութերի պահեստում որոտած պայթյուններն ու հրդեհները սկսվեցին, որից հետո մայրաքաղաքի տարբեր հատվածներից քաղաքացիները շտապեցին դեպքի վայր. մեկը մտահոգված՝ մի բանով օգնելու պատրաստակամությամբ, մյուսը՝ հարազատին որոնելու նպատակով, երրորդը՝ հետաքրքրությունից դրդված և այլն: Սակայն ո՛չ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն էր դեպքի վայրը եռաշերտ ոստիկաններով փակել, ինչպես Նիկոլ Փաշինյանի աշխատավայրը կամ առանձնատունը ցուցարարներից, որպեսզի շարքային քաղաքացուն բաժանի իրական վտանգից, ոչ էլ ԱԻՆ ղեկավարությունն էր իրական արգելապատնեշներ դրել:

 

Քաղաքացիները՝ հրշեջներ

Արդյունքում՝ շատ քաղաքացիներ թասերն առած դես ու դեն էին վազում, ջուր լցնում, քայլում անասկանալի հատվածներով՝ վտանգելով իրենց ու շրջապատողների կյանքը: Ինչու, որովհետև հրդեհը ոչ թե Խոսրովի անտառներում էր, որտեղ կամավորների կարիք կար և այդպիսի վտանգ չկար, այլ պայթուցիկների պահեստում: Եւ ամեն պահի կարող էր նոր պայթյուն գրանցվել՝ անհասկանալի պայմաններում:

Լուսակարները կարելի է վերնագրել «խայտառակ անկազմակեւպվածություն»:

Ճիշտ և Ճիշտ 2020թ 44 օրյա պատերազմի օրերի նման, երբ բոլորը վազում էին առաջնագիծ՝ չունենալով հաճախ զենքից օգտվելու տարրական գիտելիքներ և պրոֆեսիոնալ հրամանատար:

Նախարարը ձախողվեց

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, որ մինչ այս ակտիվ զբաղված էր մեդալ բաժանելով և տարբեր հանդիպումներին լուսանկարները տարածելով, ընդամենը մեկ արտակարգ իրավիճակի դեպքում ցույց տվեց, որ ոչ միայն պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայություն ունի (անգամ անձնական անվտանգության կանոնները չէր պահել, ծխահարվեց), այլև կառավարման անկարողություն:

Ինչպես կարելի էր թույլ տալ շարքային քաղաքացին մոտենա պայթուցիկ նյութերից առաջացած հրդեհի դեպքի վայր. կառավարման տկարություն:




Լրահոս