Դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրմալու» առևտրի կենտրոն նախօրեին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացիներից 28-ը ստացիոնար բուժում է ստանում։ Այդ մասին տեղեկանում է ԱԻՆ-ից։

Նշվում է, որ ժամը 23։00-ի դրությամբ՝ դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, հինգ դի եւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։

Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան եւ Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։




Լրահոս