ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսչական մարմինը 1 տարի ժամանակ չի ունեցել՝ նորից ստուգել «Սուրմալու»-ն․ անգործության հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կեսօրից սկսված «Սուրմալու»-ի հրդեհը ցնցել է շատերին։ Մինչեւ այժմ Սուրմալու տոնավաճառի տարածքում դեռ աշխատանքներ են իրականացվում եւ այս պահի դրությամբ կա 6 զոհ եւ 61 վիրավոր։ Եվ իհարկե, այս դեպքից հետո պատկան մարմինների կողմից սկսվեցին արդարացումները, թե այդ տարածքը տուգանված է եղել, խախտումներ են հայտնաբերված եղել։ Իսկ ով պետք է հետևողական լիներ։ Բանն այն է, որ նշվում է, թե Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները 2021 թվականի մարտի 9-ից 16-ը ներառյալ ստուգում են իրականացրել հիշյալ ընկերությունում գործող առևտրի և հասարակական  սննդի օբյեկտներում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության  օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ։

Ստուգման արդյունքում ՏՄ մասնագետները հայտնաբերել են ՀՀ ԱԻ նախարարի կողմից 18.06.2015թ. հաստատված հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավել տարբեր բնույթի խախտումներ:

Ավելին, տեսչական մարմնի կողմից կիրառվել է նաև վարչական պատասխանատվության միջոց՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ստացվում է՝ դեռ մեկ տարի առաջ այնտեղ խախտումներ են հայտնաբերվել, սակայն այս ընթացքում նորից չեն ստուգվել՝ հասկանալու համար՝ խախտումներըւ վերացել են, թե ոչ։ Տեսչական մարմնից արդարանում են, թե բավարար ռեսուրս չկա։ Սակայն փաստը մնում է փաստ, որ խախտումները մինչեւ այժմ վերացված չեն եղել եւ դրանք արժեցան մարդկային կյանքեր։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս