Մթերքներ, որոնք թուլացնում են իմունիտետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերապևտ, սննդաբան Ելենա Իգնատիկովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում անվանել է իմունիտետը թուլացնող մթերքները։

Նրա խոսքով՝ քաղցրավենիքի չարաշահումը հանգեցնում է իմունային համակարգի բջիջների ակտիվության նվազմանը։ «Եթե դուք ուտում եք քաղցրավենիք, թխվածքաբլիթներ կամ խմում եք քաղցր գազավորված ըմպելիք, օրական երեք անգամ կամ ավելի շատ, ապա դա թուլացնում է իմունային համակարգը», – ասել է նա:

Մասնագետը նշել է, որ շաքարային դիաբետով և նյութափոխանակության այլ խանգարումներով մարդիկ ամենախոցելի կատեգորիաներում են։ Նա խորհուրդ է տվել մոռանալ քաղցրավենիքի ու գազավորված ըմպելիքների մասին հատկապես այն ժամանակաշրջանում, երբ աճում է կորոնավիրուսային վարակների թիվը։

Բացի այդ, ալկոհոլը ևս նվազեցնում է իմունային բջիջների ակտիվությունը, նշել է Իգնատիկովան։ «Ենթադրվում է, որ 50 գրամ օղին կախտահանի ամեն ինչ ներսում, բայց դա ճիշտ չէ։ Ալկոհոլը միայն վնաս է հասցնում օրգանիզմին»,- ընդգծել է նա։




Լրահոս