Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Բագրատ Կարապետյանը, վարելով Մերսեդես մակնիշի 20 ՍԼ 637 համարանիշի ավտոմեքենան, Ապարան-Երևան 7-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 30-40 մետր գլորվել ձորը:Վթարի վայրից նրան և ուղևոր, Երևանի բնակիչ 24-ամյա Վահրամ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի հիվանդանոց:Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ վթարի ենթարկվածները եղբայրներ են:
Լուսանկարները Գագիկ Շամշյանի