Հայաստանում Չինաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին։
«Հայաստանում Չինաստանի դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին»,- նշված է ցավակցական հաղորդագրության մեջ: