
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունները Երևանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: Խնդրում եմ փոխանցեք ամենաանկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- ասված է հեռագրի տեքստում։